Վանիր մեղքը սիրով. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Հեռու վանիր քեզնից վախը, տխրությունը, հուսահատությունը և ձախողված լինելու զգացումը՝ Աստծուն ուղղված փառաբանությամբ
եկեղեցի

Հիսուս

Հունիսի 2

Տեր, սիրում ենք Քեզ և գովում ենք Քեզ: Դու ես մեր ուրախությունը ու մեր գերազանց վարձը:

Մի մոռացեք, որ Սերը այն զորությունն է, որ կերպարանափոխում է աշխարհը: Սերը ոչ միայն Իմ հանդեպ, ոչ միայն ձեր սիրելի մի քանի մարդկանց հանդեպ, այլ Սեր, որ տածում եք ամենքի նկատմամբ՝ մաքսավորների, մեղավորների, բարոյապես ընկածների:

Սերը միակ զենքն է, որի միջոցով դուրս է նետվում մեղքը, դուրս վտարեք մեղքը Սիրով:

Հեռու վանիր քեզնից վախը, տխրությունը, հուսահատությունը և ձախողված լինելու զգացումը՝ Աստծուն ուղղված փառաբանությամբ:

Փառաբանությունը նշանակում է՝ ճանաչել ու ընդունել այն ամենը, որ Ես Եմ տալիս ձեզ: Մարդկանցից քչերն են նոր նվերներ ուղարկում, մինչև որ չի հավաստվում նախորդ նվերը ստանալու փաստը: Ուրեմն, գովիր ու գոհացիր՝ հաստատելով քո ընդունած նվերները, որպեսզի Իմ Տալու և Օրհնելու ճանապարհը բաց պահեն Ինձ համար՝ էլ ավելի պարգևներ հեղելու շնորհակալ սրտի վրա:

Սովորիր, ինչպես երեխան է սովորում պարզորեն ասել՝ Շնորհակալ եմ, իբրև քաղաքավարության քայլ, թեկուզ և առանց երախտագիտության իրական զգացումի: Ասեք այս, մինչև որ շնորհակալության ու ուրախության զգացումը, ի վերջո, միահյուսվեն ասված խոսքին:

Մի ակնկալեք զգալ կամ իմանալ, թե վերոհիշյալ փորձառությունները զգացել կամ ապրել են ուրիշները: Դուք պարզորեն քայլեք Հնազանդության հարթ ճանապարհով, և ձեր հարատև ջանքը կվարձատրվի, երբ հասնեք աղբյուրին՝ Ջրի Զվարթ Աղբյուրին:

Հրճվեք Ինձնով և ինչքան կարող եք՝ հրճվանք սփռեք ձեր շուրջը: