Առանց պատճառի չգնալ Ռուսաստան․ Ղրղզստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է իր քաղաքացիներին

Մանրամասներ
մոսկվա

Ղրղզստանի իշխանությունները հանրապետության քաղաքացիներին խորհուրդ են տվել ժամանակավորապես ձեռնպահ մնալ առանց պատճառի Ռուսաստան մեկնելուց՝ կապված Մերձմոսկվայում անվտանգության միջոցների հետ։ Այս մասին տեղեկացրել է Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«2024 մարտի 22-ին «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված, որի հետեւանքով զոհվել եւ տուժել են մեծ թվով մարդիկ, ինչպես նաեւ Ռուսաստանի ամբողջ տարածքում անվտանգության եւ հակաահաբեկչական պատշտպանվածության ուժեղացված միջոցներ մտցնելու առնչությամբ, ԱԳՆ-ն խորհուրդ է տվել Ղրղզստանի քաղաքացիներին ժամանակավորապես առանց անհրաժեշտության չգնալ ՌԴ, մինչեւ անվտանգության լրացուցիչ միջոցների եւ ուժեղացված վերահսկողության ռեժիմի չեղարկումը»,- նշվել է հաղորդագրությունում։

Հանրապետության ԱԳՆ-ն  նաեւ խորհուրդ է տվել քաղաքացիներին, որոնք արդեն նախատեսել են ուղեւորություն Ռուսաստան, «նախապես ստուգել Ռուսաստանի Դաշնություն մուտքի սահմանափակումների առկայությունը ՌԴ ՆԳՆ կայքում»։