Իսկ իրականությունն ավելի ցավոտ է...
Թե ընդդիմությունը, թե բուն հասարակությունը բացի էմոցիանալ տեքստերից, խոսքերից ու կանխատեսումներից որևէ գործուն քայլ չի արել արհավիրքը կանգնեցնելու համար...
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մարսել են ամեն ինչ` ապիկար, տգետ ու ապաշնորհ կառավարման պատճառով` կորոնավիրուսից մահացածներ, բանակում տիրող բարդակի պատճառով` զինվորների մահերի աճող թվեր, 15 այրված զինծառայողի մահ, պատշաճ ու առհասարակ չկահավորված դիրքերի պատճառով` զինծառայողների ու սպաների մահեր, պատերազմի ժամանակ դավաճանության արդյունքում զոհված հազարավոր զինծառայողներ, անատոմիկներում գետնին կարտոֆիլի մեշոկների ու սեփական ծնողներից թաքուն «Սպայկա»-ի սառնարաններում պահվող զինծառայողների դիեր, Արցախի հանձնում, Հայաստանի բարձունքների, ճանապարհների ու գյուղերի հանձնում, կապիտուլյանտի շարասյան տակ գցված ի սպանված հղի կին, հարյուրավոր քաղբանտարկյալներ, Երևանի փողոցներում սպանությունների, գողությունների աճ ու այսպես շարունակ...
Մարսում են ամեն ինչ: Մարսում են, որովհետև ձեռքները բռնող չկա:
Տիգրան Վարդանյան
0Comments