ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա, և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է նման հարցերի շուրջ խորհրդակցի դաշինքի անդամների հետ, Reuters-ին տված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«ՆԱՏՕ-ն Ուկրաինա զորքեր ուղարկելու պլաններ չունի, և ՆԱՏՕ-ն կամ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հակամարտության կողմ չեն: <...> Կարծում եմ, որ մեզ համար կարևոր է խորհրդակցել և ընդհանուր մոտեցման գալ այս կարևոր թեմաների շուրջ, քանի որ դրանք բոլորիս համար նշանակություն ունեն»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մակրոնը սխալվել է։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ եթե նույնիսկ ՆԱՏՕ-ի առանձին երկրներ որոշեն դիմել նման մանևրի, դա կազդի ամբողջ դաշինքի վրա։
0Comments