Վստահության ցուցանիշով Հայաստանում ոստիկանությունն իրավապահ կառույցներից շարունակում է մնալ առաջինը

Մանրամասներ
Ոստիկան

ԵՄ ֆինանսավորմամբ ԵԱՀԿ կողմից պատվիրակված «Ոստիկանության և Ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալումը» հարցման արդյունքներով հարցվողների 45%-ը լիովին կամ գրեթե լիովին վստահում է ոստիկանությանը, 27%-ը վստահության մակարդակը գնահատել է միջին՝ նշելով, որ ոչ վստահում է, ոչ էլ չի վստահում։ Ոստիկանությանը չի վստահել հարցվողների 22%-ը։ Հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Ըստ այդմ, կարելի է եզրակացնել, որ հարցվողների 72 %-ը վստահում է ոստիկանությանը, կամ ունի չեզոք դիրքորոշում։

45 % վստահությամբ Ոստիկանությունն իրավապահ կառույցներից շարունակում է մնալ առաջինը, որն հաջորդում են ԱԱԾ-Ն, ՊԵԿ-ը ՔԿ- ն, Դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն և դատարանները:

Հետազոտությունն իրականացվել է ԱրԻնսայթս անկախ հետազոտական ընկերության կողմից: