Իտալիայում կկառուցվի ամենաերկար կախովի կամուրջը

Մանրամասներ
կամուրջ

Իտալիայի իշխանությունները պատրաստվում են կյանքի կոչել աշխարհի ամենաերկար կախովի կամուրջի կառուցման, այսպես կոչված, հազարամյա ծրագիրը։ Այն կանցնի Մեսինայի նեղուցով՝ երկրի մայրցամաքը կապելով Սիցիլիա կղզու հետ, հայտնում է Naked Science-ը։

Կամուրջի երկարությունը, որը կառուցվելու է ծովի բարակ շերտի վրա, կկազմի մոտավորապես 3300 մետր, ինչը այն կդարձնի աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը։ Երկարությամբ այն կգերազանցի Թուրքիայի Չանաքքալե ավտոմոբիլային կախովի կամուրջը, որը հասնում է 2023 մետրի։

Բնապահպանները և շատ ճարտարապետներ թերահավատորեն էին վերաբերվում այս ծրագրին: Սակայն Իտալիայի ենթակառուցվածքների նախարար Մատեո Սալվինին ասել է, որ, չնայած բոլոր ռիսկերին և կասկածներին, աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը դեռ կկառուցվի։ Նախագիծը կտևի 15 տարի, իսկ դրա բյուջեն կկազմի առնվազն 12 միլիարդ եվրո: