«Եռաբլուրը» հարկ վճարող քաղաքացու հիմնադրած պանթեոնն է. Փաշինյան. VIDEO

Մանրամասներ
նիկոլ

Հայաստանի թիվ մեկ հերոսը հարկ վճարողն է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

««Եռաբլուրը» հարկ վճարող քաղաքացու հիմնադրած պանթեոնն է։ Դեֆորմացիան սկսել է այնտեղից, երբ որ մենք մեր ոտքի տակը չենք նայել։ Որ աշխատանքային քննարկումների ժամանակ ասում եմ՝ վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Որ խորանում ես, վերաբերմունքը շատ դեպքերում հետեւյալի մասին է՝ Հայաստանի Հանրապետությանը դուք լո՞ւրջ եք վերաբերվում, էս մի թիքա Հայաստանի՞ն եք լուրջ վերաբերվում, մեր հայրենիքը գիտե՞ք՝ ինչ է, սա հայրենիք չէ, սա հայրենիքի մնացորդ է․ էս գիտակցությունը մեր մեջ մտցված է։

Սա լուրջ հոգեբանական խնդիր է, գաղափարախոսական խնդիր է, սրա մասին մենք անպայման պետք է խոսենք»,- ասաց Փաշինյանը։