«Ինֆոքոմ»-ի հրապարակած հետաքննական հոդվածի հիման վրա «Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն։
Հիշեցնենք, «Ինֆոքոմ»-ի լրագրողները հետաքննել են 2023 թվականի Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ կազմակերպված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «դրամահավաքը», պարզել, որ ընտրությունների ընթացքում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավը ֆինանսավորվել է անհայտ աղբյուրներից՝ կասկածելի գործարքների միջոցով։
Դրամահավաքի որոշ մասնակիցներ անգամ տեղյակ չեն եղել, որ մասնակցել են դրամահավաքին և իրենց անունից միլիոնավոր դրամներ են փոխանցվել ՔՊ-ին։
0Comments