Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսուքյան գրառումը. |
«Նիկոլ Փաշինյանը շարունակ խոսում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման մասին, սակայն Ադրբեջանի ծրագրերը ամենևին էլ խաղաղասիրական չեն։
Այդ երկրի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացրել են «Խիստ ցրտերի պայմաններում մարտական գործողությունների անցկացում» վերնագրով զորավարժություններ։
Այդ տակտիկական-հատուկ զորավարժությունների ընթացքում բարձր լեռնային տեղանքում, խիստ ցրտերի պայմաններում իրականացվել են պայմանական հակառակորդի պաշտպանության ճեղքում, հենակետի գրավում, առաջին բուժօգնության ցուցաբերում և մարտի դաշտից վիրավորների անվտանգ էվակուացիա։
Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումները Հայաստանի դեմ են զորավարժություններ անցկացրել, դա անտեսելը նման է ջայլամի նման գլուխն ավազի մեջ թաղելուն։
Պատերազմից պետք չէ վախենալ, դրանից խուսափելու լավագույն միջոցը դրան պատրաստ լինելն է»:
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
0Comments