Նոյեմբերի 9-ից լավ կարգավորում չի լինելու. Արևմուտքում նույնպես խոսում են միջանցքի մասին․ քաղաքագետ

Մանրամասներ
նիկոլ փաշինյան ալիև միրզոյան

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Fitch Group ամերիկյան վարկանիշային ընկերության մաս կազմող Fitch Solutions վերլուծական կենտրոնի փորձագետները կարծիք են հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կարող են այս տարվա առաջին կիսամյակում խաղաղություն կնքել: 

«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն 2024 թվականի առաջին կեսին։ Մենք շատ հավանական ենք համարում, որ համաձայնագիրը կներառի դրույթներ, որոնք ուժեղացնելու են Ադրբեջանի վերահսկողությունը Զանգեզուրի միջանցքի ստեղծման վրա, որը տանում է դեպի Նախիջևան էքսկլավ», - ասվում է փորձագետների զեկույցում:

Սա էլ արևմտյան կենտրոնի կանխատեսում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին:

Իհարկե, մեր պսևդոարևմտամետներն այս առիթով նկատում են միայն ռուսական արձագանքները՝ համառորեն «չնկատելով» արևմտյան կանխատեսումները:

Այս թեմայով իմ դիրքորոշումը բազմիցս արտահայտել եմ:

Այդ տրանսպորտային հաղորդակցության նվազ ռիսկային տարբերակը նկարագրված էր Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում:

Հայաստանի իշխանությունները մտածված գնացին դրա չկատարմանը՝ զոհաբերելով նաև Արցախը, բայց օրակարգից այդպես էլ չկարողացան հանել «միջանցքի» թեման:

Այդ հարցի լուծումը, ցավոք, Հայաստանի համար այլևս ավելի բարդ է լինելու, քան այն, ինչ նկարագրված էր Եռակողմ փաստաթղթում: Ու ամենևին կապ չունի՝ Խաղաղության պայմանագիր կկնքվի՞, թե՞ ոչ, կամ այդ պայմանագիրը ում միջնորդությամբ կստորագրվի:

Կրկնում եմ՝ Նոյեմբերի 9-ից լավ կարգավորում չի լինելու»: