Չինացի փորձագետները բարեհաջող կլոնավորել են երկրի հարավ-արևմտյան հատվածում տիբերթյան լեռնային գոտում՝ 3,5 կմ բարձրության վրա, բնակվող Zhangmu և Apeijiaza տեսակի ցուլերին, որոնք վերացող են համարվում, հայտնում է Xinhua գործակալությունը:
Նշվում է, որ ամեն տեսակից կլոնավորվել է չորսական որձ ցուլ:
«Սա տիբեթյան խոշոր եղջերավոր անասունների աշխարհում առաջին հաջող կլոնավորումն էր», - նշվում է նյութում:
Չինացի գիտնականները վերջին տարիներին կլոնավորման այլ փորձեր են անցկացրել, մասնավորապես՝ խոզերի, ձիերի, կատուների և շների վրա։
Չինացի փորձագետները կլոնավորել են վերացող տեսակի տիբեթյան ցուլերին
Մանրամասներ
0Comments