Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները կարծում են, որ Իրանն այժմ բավականաչափ բարձր հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկն ստեղծելու համար:
Այս մասին հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Ռաֆայել Գրոսին, փոխանցում է «Bloomberg»-ը։
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը՝ արագացնելով հարստացված ուրանի արտադրությունը մինչև սպառազինության արտադրության համար անհրաժեշտ մակարդակի հասնելու գործընթացը:
0Comments