Հայտնի են դարձել անձնական պայմանագրի պայմանները, որոնք Մադրիդի «Ռեալն» առաջարկում է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, «Ռեալում» ակնկալում են պայմանագիր կնքել հարձակվողի հետ տարեկան 26 միլիոն եվրո աշխատավարձով։ Պայմանագիրը ներառում է նաև 130 միլիոն եվրո ստորագրման բոնուս։ Նշվում է, որ 2022 թվականի առաջարկի համեմատ աշխատավարձը նվազել է։ Սակայն Մբապեն կդառնա Մադրիդի «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, եթե պայմանագիրը կնքվի։
L’Equipe-ն ավելի վաղ հայտնել էր, որ 25-ամյա ֆրանսիացին մտադիր է իր ապագան որոշել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչից առաջ։
Հունվարի 1-ին հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» պաշտոնական առաջարկ է արել ֆրանսիացի ֆուտբոլիստին և որոշում կայացնելու վերջնաժամկետ սահմանել՝ հունվարի կեսը։
Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում նա փարիզցիների կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 22 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։
0Comments