Նոր նշանակում՝ ՀՀ քննչական կոմիտեում

Մանրամասներ
պետրոս

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Պետրոս Պետրոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ:

Պետրոս Դանիելի Պետրոսյանի
կենսագրությունը

Ծնվել է 1987 թվականի օգոստոսի 23-ին, Երևան քաղաքում:
2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2010թ. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
VI-VIII.2008թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2008-2012թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի ավտոմոբիլային ծառայության ինժեներ
2012-2014թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ, ապա ավագ քննիչ
IV.- X.2014թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի ավագ քննիչ, ապա ՀԿԳ քննիչ
2014-2016թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ
2016-2018թթ. – ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության դատախազ
IX.IV-XVIII.IV.2018թթ. – ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ
IV-XI.2018թթ. – ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ
2018-2019թթ. – ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ
2019-2020թթ. – ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական  վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ, ապա՝ նույն վարչության պետի տեղակալ
II.-VIII.2020թթ. – ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ
2020-2023թթ. – Կոտայքի մարզի դատախազ
V.VI-VI.VI.2023թթ. – ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ
VII-XII.2023թթ.– ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտորի խորհրդական

Պարգևներ
ՀՀ Նախագահի 2022 թվականի հունիսի 29-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է ունի երկու երեխա: