Ֆեյք ՀԿ-ները որոշեցին հայկական ֆուտբոլի ապագան. Եղիշե Մելիքյան

Մանրամասներ
ֆուտբոլ

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Ֆեյք ՀԿ-ները և անհայտ գործունեություն ծավալող ակումբները այսօր որոշեցին հայկական ֆուտբոլի ապագան` ընտրելով Մելիքբեկյանին որպես Ֆեդերացիայի նախագահ:

Մինչդեռ հենց մեկ օր առաջ Արմեն Մելիքբեկյանը հերթական անգամ մանիպուլյացիայի գնաց, Հանրայինի եթերում աղավաղեց իմ խոսքերն ու առաջարկը (առանց նշելու իմ անունը) իբր թե ասվել է, որ ֆուտբոլային ակումբները չունենան հավասար ձայնի իրավունք: Ձայնի իրավունք պետք է չունենան ֆեյք ՀԿ-ները, որոնց ծագման ու նպատակների մասին միայն «գիտեն» ֆեդերացիայի չինովնիկները»,- գրել է Եղիշե Մելիքյանը:

Դեկտեմբերի 23-ին կայացան ՀՖՖ նախագահի ընտրությունները, որոնց արդյունքում ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում: