Հայ-ռուսական հարաբերությունների մասին բացասական մեկնաբանությունները չեն արտացոլում ՌԴ պաշտոնական տեսակետը

Դրանք հանդիսանում են առանձին անհատների մեկնաբանությունը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ այսօր առավոտյան հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան պարոն Կապիրկինի հետ:

«Զրույցի ընթացքում ամրագրեցինք, որ այն արդյունավետ փոխգործակցությունը, որի մեկնարկը տրվել է Կառավարության փոփոխությունից հետո, շարունակվելու է նաև խորհրդարանական համագործակցության շրջանակներում:

Մենք նաև վերահաստատեցինք, որ վերջին շրջանում մամուլում տեղ գտած տարաբնույթ բացասական մեկնաբանությունները հայ-ռուսական հարաբերությունների, հայաստանյան գործընթացների հետ կապված, չեն արտացոլում Ռուսաստանի Դաշնության պաշտոնական տեսակետը, այլ հանդիսանում են առանձին անհատների մեկնաբանությունը»,- ասված է գրառման մեջ: