Տվեք նրան այդ ուրախությունը․ Դեկտեմբերի 22-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը

Մանրամասներ
աղջիկ նստած ոտքը ոտքին

ԽՈՅԵՐ

Մի շտապեք խոստումներ տալ, քանի որ հետո ստիպված եք լինելու կատարել դրանք, բայց հնարավոր է, որ դրա ցանկություն չունենաք։ Ինքներդ էլ հասկանում եք, թե ինչ հետեւանքներ կարող է դա ունենալ ձեր հարաբերությունների մասին։ Այնպես որ, անհրաժեշտության դեպքում նրբանկատ եղեք եւ «ոչ» ասեք։

ՑԼԵՐ

Նույնիսկ եթե դուք վաղուց արդեն երեխա չեք, բայց ձեր մեջ եղած մանուկը դեռ ապրում է։ Այսօր նա կարթնանա, եւ դուք ստիպված կլինեք ուշադրություն դարձնել նրան, քանզի ձեր սիրելի էակը նույնպես այդպիսի տրամադրությունը կունենա։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Դեկտեմբերի 22-ին աստղերը խորհուրդ են տալիս վայելել միասին անցկացրած ամեն վայրկյանը։ Պահպանեք ու փայփայեք ձեր երջանկությունը եւ թույլ մի տվեք, որ այն պարզապես անցնի ձեր կողքով։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Աշխատավայրում եղած խնդիրները թույլ չեն տալիս լիարժեք զվարճանալ ընտանիքի եւ սիրելի անձնավորության հետ։ Սակայն աստղերը խորհուրդ են տալիս օրվա ընթացքում կուտակված բացասական էներգիան տուն չբերել, քանզի բոլորն էլ խնդիրներ ունենում են, բայց դրանք չպետք է ազդեն ընտանեկան հարաբերություններին։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Օրը նվիրեք համատեղ լուսանկարներ նայելուն։ Այդ դրական զգացողությունները կօգնեն ոչ միայն հիշել երջանիկ անցյալը, այլեւ կհասկանաք, որ թե ինչն է ձեզ պակասում ներկայում։ Ի դեպ, ամենահաջողված լուսանկարը կարող եք տանել ու դնել աշխատասենյակում. դա այնքա՜ն հաճելի կլինի սիրելիին։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր մեկ բառով կարելի է անվանել «խառնաշփոթ»։ Դուք պատկերացրել էիք, թե ինչ է ձեզ սպասվում վաղը, մեկ տարի անց եւ անգամ այդ մասին պատմել սիրելի էակին։ Բայց հանկարծ սկսել եք երկմտել եւ չեք կարողանում իրականացնել ձեր ծրագրերը;

ԿՇԵՌՔՆԵՐ

Օրը բարենպաստ է սիրելիի հետ պարելու գնալու համար։ Ընդ որում, պարտադիր չէ տանգո պարել կամ ռոմանտիկ միջավայրում անցկացնել ժամանակը։ Կարելի է նաեւ միասին ռոք ըն ռոլ վայելել։ Կարեւորը՝ գտնել երաժշտական ոճ, որը ձեզ երկուսին էլ հաճելի կլինի։

ԿԱՐԻՃՆԵՐ

Իրար վրա բարկանալու համար հիանալի օր է։ Հնարավոր է, որ վիճաբանության պատճառ էլ չլինի, պարզապես վեճը վերածեք խաղի։ Եվ դուք կհասկանաք, թե որքան օգուտ կա միմյանց վրա բղավելուց։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր մտահոգությունների մասին կպատմեք սիրելի էակին։ Սակայն պետք է այնպես մատուցել, որ նա հասկանա, թե դա որքան կարեւոր է ձեզ համար։ Այլապես նա ոչինչ չի անի ձեզ օգնելու համար։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելի էակը կփորձի անակնակալ մատուցել ձեզ, ինչն անսպասելիորեն շատ դժվար առաջադրանք կլինի նրա համար։ Ինչու՞, որովհետեւ դուք արդեն գուշակել եք նրա միտքը։ Սակայն աստղերը խորհուրդ են տալիս ցույց չտալ, որ դուք հասկացել, թե ինչ է պատրաստվում նա անել, որպեսզի նա իրեն իսկական «գաղտնի գործակալ» զգա։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելի էակը կօգնի ազատվել հոգեբանական որոշ խնդիրներից, որոնք վաղուց տանջում էին ձեզ եւ թույլ չէին տալիս լիարժեք վայելել կյանքը։ Աստղերը հուշում են՝ չմոռանալ երախտագիտություն հայտնել սիրելիին այդքան հասկացող եւ խելացի լինելու համար։

ՁԿՆԵՐ

Պետք չէ վախենալ «եսասիրություն» բառից։ Ցանկացած մարդ էլ քիչ թե շատ այդպիսին է եւ սիրում է անել այն, ինչ շահավետ եւ օգտակար է իրեն։ Եթե ձեր սիրելիի համար կարեւոր է ձեր ժպիտն ու երջանկությունը, ուրեմն տվեք նրան այդ ուրախությունը։