Չկա ավելի վատ բան, քան ինչ-որ ամոթալի բան անել մի մարդու ներկայությամբ, ում հանդեպ անտարբեր չես։ Գուցե, բացի նրանից, որ անես դա սեքսի ժամանակ․ չէ՞ որ, եթե նայենք ճշմարտության աչքերին, դուք մերկ, անպաշտպան եք ու այլևս փախչելու տեղ չունեք, եթե միայն չեք ուզում վազել մյուս սենյակ ու ավելի անհարմար իրավիճակում հայտնվել։
Ձեր առջև 18 մարդկանց ամոթ առաջացնող խոստովանություններ են, որ տեղի են ունեցել սեքսի ժամանակ։ Ու հավատացեք, դրանք այնքան ամոթալի ու ծիծաղելի են, որ ձեր արած փոքրիկ «խախտումները» մանր բաներ կթվան։
- «Մի անգամ սեքսի ժամանակ իմ կեղծամն ընկավ, ու ընկերս վախից գոռաց՝ մտածելով, թե պոկել է մազերս»։
2. «Մի անգամ սեքսի ժամանակ ես հանկարծակի գոռացի․ «Մատներդ էլ հետը կուտես»։ Հետո շատ էի ամաչում»։
3. «Մի անգամ սեքսի ընթացքում ես սկսեցի երգել «Պոկեմոն» մուլտի երգը․ բարեբախտաբար, ընկերուհիս ձայնակցեց ինձ»։
4. «Մի անգամ սեքսի ընթացքում բարձրագույն մաթեմատիկա էի ուսումնասիրում։ Այո, ես այդքան տարօրինակ եմ»։
5. «Մի անգամ սեքսի ժամանակ զույգս հարցրեց՝ արդյո՞ք սիրտս չի խառնում, քանի որ այդքան սարսափելի դեմք էի ընդունել»։
6. «Մի անգամ սեքսի ընթացքում արյունս կաթեցրել են զույգիս վրա, ու միայն վերջում ենք նկատել, որ քթիցս հոսող արյունն ամբողջովին մեզ վրա է»։
7. «Մի անգամ սեքսի ընթացքում այնքան բարձր եմ գազեր արձակել, որ զուգընկերուհիս մտածեց՝ շունն է»։
8. «Մի անգամ սեքսի ժամանակ ինձ մոտ կորեց էրեկցիան այն պատճառով, որ ընկերուհիս շատ բարձր բղավեց»։
9. «Մի անգամ այնպես էի հարբել, որ սեքսի ժամանակ կատվի պես մլավում էի»։
10. «Մի անգամ սեքսի ժամանակ ես բղավեցի ուսուցչուհուս անունը։ Շատ անհարմար էր»։
11. «Մի անգամ սեքսի ժամանակ ընկերոջս ծնողները նրան SMS գրեցին, որ մենք մի քիչ կամաց անենք»։
12. «Մի անգամ սեքսի ժամանակ ես աղջկան թույլատրեցի խեղդել ինձ։ Ես ուշագնաց եղա, նա գողացավ ժամերս»։
13. «Մի անգամ սեքսի ժամանակ ես զուգընկերոջս հարվածեցի։ Նա ասաց, որ կոպիտ չի սիրում, իսկ ես նրան տուն ուղարկեցի»։
14. «Մի անգամ սեքսի ժամանակ ես դադար վերցրի, որ շանս քնեցնեմ»։
15. «Մի անգամ սեքսի ժամանակ ընկերս բղավեց՝ «Հանուն Նարնիայի»։
16. «Մի անգամ ընկերոջս սեքսի ժամանակ կանգնեցրի, որ մենք թելերով մաքրենք մեր ատամները»։
17. «Մի անգամ սենյակային հարևանս ներս մտավ այն ժամանակ, երբ ընկերուհուս հետ սեքսով էինք զբաղվում ու ասաց․ «Խաղին միանում է 3-րդը»։
18. «Մի անգամ ես պատասխանեցի հորս հեռախոսազանգին, երբ սեքսով էի զբաղվում»։
0Comments