Բաքվի շինանյութերի շուկայում հրդեհ է բռնկվել, ադրբեջանական ԶԼՄ–ներն էլ հայտնում են, որ 1 մարդ մահացել է։
Դեպքի վայրում աշխատել է արտակարգ իրավիճակների նախարարության ավելի քան 20 միավոր հատուկ տեխնիկա և պետական հակահրդեհային ծառայության 85 աշխատակից։
Հրդեհն արդեն տեղայնացվել է և մեկուսացվել։ Այն ամբողջությամբ մարելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են։
0Comments