Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի մի շարք լրատվամիջոցներին եւ մեդիա-ռեսուրսներին, որոնք վճարվում են պետական մարմինների հետ նույնացվող կամ այն մարդկանց կողմից, որոնք գտնվում են գործադիր իշխանության շարքերում, եւ նրանց հակառուսական հռետորաբանությանը, ապա այստեղ ակնհայտ է անթաքույց ռուսատյաց համատեքստը, «անգամ նացիոնալիզմի սահմանին մոտեցող»։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ես չեմ կարող անգամ նման բան պատկերացնել... ես շատ եմ կարդում, դիտում։ Բայց սա պարզապես վիրավորանք չէ, այլ անթաքույց ռուսատյացություն։ Մենք հասկանում ենք, թե ով է կանգնած այդ ռեսուրսների ֆինանսավորման թիկունքում։ Եթե այնտեղ կարծում են, որ մենք չգիտենք, թե ով է այդ ամենը վճարում, մենք գիտենք»,- ասել է Զախարովան։
0Comments