ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքական կարիերան մոտենում է ավարտին։
Այսպիսի հայտարարություն է արել չորեքշաբթի Politico թերթը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրները։
Ինչպես գրում է պարբերականը, Սպիտակ տունը «կարծում է, որ Նեթանյահուի [վարչապետի] օրերը հաշված են», և նա «կդիմանա մի քանի ամիս կամ մինչև Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության սկզբնական փուլի ավարտը»։
Politico-ն նշում է, որ Բայդենը Նեթանյահուի հետ առանձնազրույցում քննարկել է վարչապետի պաշտոնում իր ապագա հեռանկարները և նրան հրավիրել «մտածել, թե ինչ սցենար կառաջարկի իր իրավահաջորդին»։
Թերթի տվյալներով՝ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները բանակցում են Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթի, ընդդիմության առաջնորդներից մեկի՝ պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցի և խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդի հետ։
0Comments