Ովքեր են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները

Մանրամասներ
Էրլինգ Հոլանդ Կիլիան Մբապե

Transfermarkt-ը թարմացրել է եվրոպական մի շարք առաջնությունների որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների տվյալները, այդ թվում՝ թոփ-5 լիգաների։

Մոլորակի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները շարունակում են մնալ «Մանչեսթեր Սիթի» հարձակվող Էրլինգ Հոլանդը և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։ Նրանց տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 մլն եվրո։

Երրորդ և չորրորդ տեղերը կիսում են «Ռեալի» երկու ֆուտբոլիստները՝ Ջուդ Բելինգհեմը և Վինիսիուս Ժունիորը: Նրանց տրանսֆերային արժեքը գնահատվում է 150 մլն եվրո։

Ընդհանուր առմամբ 15 ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գերազանցում է 100 մլն եվրոն։