Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին բաժանվել է իր զուգընկերոջից՝ հեռուստալրագրող Անդրեա Ջամբրունոյից, որը վերջին շրջանում աչքի է ընկել սեքսիստական հայտարարություններով: Այս մասին գրում է The Guardian-ը:
«Անդրեա Ջամբրունոյի հետ իմ հարաբերությունները, որոնք տևել են գրեթե 10 տարի, ավարտվել են», - գրել է Մելոնին սոցիալական ցանցերում:
Զույգը յոթ տարեկան դուստր ունի։
«Շնորհակալ եմ նրան միասին անցկացրած հիանալի տարիների, այն դժվարությունների համար, որոնց միջով անցել ենք: Նա ինձ տվել է իմ կյանքում ամենակարևորը՝ մեր դուստր Ջինևրային: Մեր ճանապարհները բաժանվել են, և ժամանակն է դա ընդունել»,- գրել է Մելոնին։
0Comments