Արցախը էլի կլինի հայկական, շանս տեսնում եմ․ ինձ համար Արցախի էջը փակված չէ․ Սերժ Սարգսյան. VIDEO

Մանրամասներ
սերժ

Խնդրելով որևէ մեկը խաղաղություն և ոչ էլ տարածքային ամբողջականութուն չի պարգևելու։

Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ պետության թիվ մեկ խնդիրը եղել և մնալու է իր քաղաքացիների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ապահահովելը։

«Ժողովրդավարությամբ և ընդհանրապես բոլոր ֆորմատներով էլ այս ամենը հնարավոր է։

Ժողովրդավարությունը լավագույն  ձևն է,  բայց Ձեր կարծիքով Հայաստանում ժողովրդավարությո՞ւն է։

Եթե ժողովրդավարությունն այսպիսինն է, ուրեմն,  դա ոչ մեկին պետք չէ։ Եթե այսօր 20-ից ավել քաղբանտարկյալներ կան, եթե մեր հայրենակիցների  մի մասը՝ 150 000-ն ուղղակի արտաքսվել է այնտեղից, ապա ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը»,-նշեց Սարգսյանը։