Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․
«Ալիևի՝ օկուպացված Ստեփանակերտում դրոշ բարձրացնելու համար ընտրված օրը պատահական չէր (Արևելքում խորհրդանիշներն ամենուր են)։ 20 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 15-ին, նա հորից՝ Հեյդար Ալիևից, ստացել էր իշխանություն։
Բնավ չթերագնահատելով նրա կառուցած համակարգի հնարավորությունները՝ միևնույն է, նույնիսկ այսօր նայելով իրեն որպես գործիչ՝ կարելի է պնդել, որ առանց Թուրքիայի՝ Ադրբեջանի վրա ունեցած ազդեցության, Ալիևը և իր համակարգը լիարժեք հաղթահարելի են։
Սա ակնհայտորեն գիտի նաև Ալիևը»։
0Comments