Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իսպանական Գրանադա քաղաքում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին:
Ավելի քան չորս տասնյակ երկրների ղեկավարներին միջոցառման վայրում դիմավորել է Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը, որից հետո սկսվել են գագաթնաժողովի աշխատանքները:
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև «Բազմակողմանիություն, ներառյալ անվտանգային և աշխարհաքաղաքական խնդիրներ» թեմայով կլոր սեղան քննարկմանը:
Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների ու կառույցների ղեկավարների հետ: Մասնավորապես, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում` Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ վարչապետը զրուցել է
-Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի,
-Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի,
-Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի,
-Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի,
-Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի,
-Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի,
-Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի,
-Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստորեյի,
-Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի,
-Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտտիրի,
-Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի,
-Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեյի,
-Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինայի,
-Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի,
-Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչի,
-Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի,
-Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Դիմիտար Կովաչևսկիի հետ:
Այս մասին հայտնում է Կառավարությունը:
0Comments