«Հերթը ՀՀ-ինն է, եթե հանձնվենք». Նարինե Դիլբարյան

Մանրամասներ
նարինե

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Արցախի Հանրապետության լուծարման անձնատվության փաստաթուղթը ստորագրվեց ռազմական ուղղակի բռնաճնշման ներքո, հերթը ՀՀ-ինն է, եթե հանձնվենք։

Գրանադայի «խաղաղության» պայմանագրի նախագիծը պարունակելու է կետեր՝ լուծարելու ՀՀ բանակը, վերացնելու պետական զորակոչը, զենքերը հանձնել, Հայաստանում փոխել ժողովրդագրական վիճակը՝ ազերթուրքական 120 000 և ավելի բնակչության պարտադիր տեղավորմամբ, նրանք կբնակեցվեն հենց Երեւանում եւ Արարատյան դաշտավայրում, այնինչ Արցախի հայ բռնի տեղահանվածները ուղարկվում ադրբեջանին հանձնվելիք սահմանային տարածքներում։

Մեկընդմիշտ պիտի պարզ լինի՝ ցեղասպանությամբ խաղաղություն չի հաստատվում, երբեւէ չի հաստատվել, նախադեպ չկա ու չի լինի։

Մեզ գործելու ժամանակ գրեթե չի մնում»:

Նարինե Դիլբարյան