ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիրավի հակատրամաբանական է ու աբսուրդային, երբ Ադրբեջանից սեփական պետության գոյության համար կադաստրի թուղթ հայցողները, 3 տարվա մեջ 3 անգամ հայ ժողովրդին ծանր պատերազմի ու զիջումների առաջ կանգնեցնողները, խոսում են անկախությունից, ինքնիշխանությունից ու խաղաղությունից...
Դա այն տեսակ ցինիզմի ու ստախոսության ժանրից է, որ քնած հային կացնահարողին թոշակ տված ու հերոսացրած Ալիևը, ում իշխանությունը հայատյացության վրա է հիմնված, ասում է` մենք հայերի հետ խնդիր չունենք»:
0Comments