Ալիևը ներողություն է խնդրել

Մանրամասներ
ալիև պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Պուտինն ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը։ Հաստատվել է ադրբեջանական կողմի պատրաստակամությունը՝ այս հարցերի շուրջ փոխգործակցելու ռուս խաղաղապահների հետ», - ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Ալիևը ներողություն է խնդրել և ցավակցություն հայտնել երեկ Արցախում ռուս խաղաղապահների զոհվելու կապակցությամբ: Ալիևը պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհված ռուս խաղաղապահների ընտանիքներին: