Ուզբեկստանի ԱԳՆ հայտարարությունը Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների անցկացման վերաբերյալ

Մանրամասներ
ուզբեկստան

Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների անցկացման վերաբերյալ, գրում է uznews.uz կայքը։

«Ուզբեկստանի Հանրապետությունը վճռականորեն աջակցում է բարեկամ Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, դատապարտում է նրա ներքին գործերին ցանկացած միջամտություն և չի ճանաչում Ղարաբաղում այսպես կոչված նախագահական ընտրությունները, որոնք տեղի են ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 9-ին», - ասված է Ուզբեկստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Հիշեցննեք, որ Արցախի Հանրապետության խորհրդարանը սեպտեմբերի 9-ին արտահերթ նիստում նոր ընտրել է նախագահ՝  Սամվել Շահրամանյանը։

Արցախի նախորդ նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին ԱԺ-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։