Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ նոր ռազմական գործողություններ սկսվելու ռիսկը մշտապես առկա է, սակայն մենք որպես պետություն պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանը մեծ ռազմական գործողություններին չհասնի:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։
Նա նշեց, որ ադրբեջանական կողմի զորքի և զինտեխնիկայի կուտակումների մասին տեղեկատվությունը հայտնել է ՊՆ-ն։
Ավելորդ լարումից խուսափելու համար Սարգսյանը հորդորեց հետևել պաշտոնական տեղեկատվությանը։
Լրագրողները հետարքրվեցին, թե հակառակորդը հարձակողակա՞ն զենքեր է կուտակում սահմանին, քանի որ այն հաստատող տեսանյութեր են սոցցանցերում շրջանառվում, փոխնախարարը պատասխանեց․
«Ես մասնագիտական առումով չասեմ, այնտեղ պարզ երևում է, և հրետանային միջոցներ են կարծես թե, մի շարք ռազմական տեխնիկա է: ՊՆ-ն իր իրավասության շրջանակներում, բնականաբար, քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու և ընդհանուր իրավիճակի վրա որևէ կերպ բացասական ազդեցություն չունենալու իմաստով: Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ էսկալացիայի ռիսկը մշտապես առկա է»:
0Comments