«Մատուցողին խնդրեցի անջատել «Հայեր ջան, դուխով»-ը, ասաց` Արայիկ Վլադիմիրովիչն է ասել` միացրեք». Նաիրա Կարապետյան

Մանրամասներ
նաիրա կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2018 թվի ամռանը Արցախում էինք:

Արմենիա հյուրանոցի սրճարանում անընդմեջ «Հայեր ջան, դուխովն» էր միացրած:

Երբ մատուցողին խնդրեցի վերջապես անջատել այդ երգը, տանջված հայացքով ցույց տվեց խորքում նստած մարդկանց և ասաց.

- Արայիկ Վլադիմիրովիչը հյուրեր ունի, ինքն է ասել, որ միացնենք…

Դե ինչ, Արայիկ Վլադիմիրովիչ, Արցախում այսքան աղետներից ու կորուստներից հետո վերջապես իշխանությունն անցավ այն հայերին, ովքեր և դուխով են (բառի ճիշտ՝ Թևանի օգտագործած իմաստով), և հայրենասեր են, և անկախ:

Ազգային ժողովն ապացուցեց, որ Արցախում մարդիկ հեռու են քաղաքական խաղերից և պատրաստ են պայքարի:

Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին, զորակցությունս հայտնում և մաղթում միայն ու միայն առաջընթաց՝ Արցախի երևի թե ամենաբարդ այս շրջանում»։

Նաիրա Կարապետյան