Շրջափակված Արցախում արդեն մահվան դեպքեր են գրանցվում. բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Մանրամասները՝ տեսանյութում

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացնում արցախցիները՝ պահանջելով աչք չփակել Արցախում տեղի ունեցող ցեղասպանության վրա:

«120 հազար մարդուց արդեն ունենք 119,999 մարդ, և այս թվերը զուտ թվեր չեն, նրանք իրենց հարազատներն են, իրենց ընտանիքները: Խնդրում ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից պահանջեք, որպեսզի այսօրվա նիստը առավելագույնը տա, որպեսզի Ադրբեջանը կասեցնի իր ցեղասպան քաղաքականությունը»,- ասում են ակցիայի մասնակիցները: