Միանշանակ, բավարար աշխատանք չի տարվում Բաքվի բանտերից հայ գերիներին վերադարձնելու հետ կապված: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված Բաքվի բանտերում գտնվելու հանգամանքի հետ, շատ ստորացուցիչ է եւ կարծում եմ՝ պետական տեսանկյունից սա ստորացուցիչ է եւ ամեն առիթ պետք է օգտագործել մեր ձայնը բաձրացնելու, որովհետեւ եթե նրանք գտնվում են Բաքվի բանտերում, բացի նրանից, որ սա մեր պատվի, արժանապատվության հարցն է, սա նշանակում է, որ պատերազմը չի ավարտվել եւ քանի նրանք այնտեղ են, պատերազմը չի կարող համարվել ավարտված, ինչքան էլ փորձենք խաղաղության պայմանագրի թղթերով մեզ խաբել»,- ասաց նա:
Ղուլյանը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ այս մարդկանցից յուրաքանչյուրը շատ երկար ճանապարհ է անցել եւ նրանց քաղաքական որոշումներից է կախված եղել Հարավային Կովկասում խաղաղությունը եւ կայունությունը:
«Այսօր նրանց մեղադրել մտածացին արհեստական ինչ-որ մեղադրանքների մեջ, նշանակում է պարզապես ջուր լցնել այն քարոզչական երեւույթների վրա, որը փորձում է առաջ տանել Ադրբեջանը»,- նշեց Ղուլյանը:
0Comments