Ուկրաինայի Զինված ուժերը գրոհել են Ղրիմի կամուրջը վերափոխված հրթիռով։ Այս մասին տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, փոխանցել է URA.ru-ն։
«Կիեւը փորձել է գրոհել Ղրիմի կամուրջը զենիթային կառավարվող С-200 հրթիռով, որը վերափոխել են՝ դարձնելով հարվածային»,- տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։ Այստեղ նշել են, որ ՀՕՊ միջոցներով հրթիռը ժամանակին հայտնաբերվել եւ խփվել է օդում։ Ավերածություններ եւ տուժածներ չկան, ամփոփել են գերատեսչությունում։
Բացի այդ, Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը տեղեկացրել է ռուսական ՀՕՊ համակարգով խփված երկու հրթիռի մասին Կերչի նեղուցի շրջանում։ Նրա խորհրդական Օլեգ Կրյուչկովը, իր հերթին, ավելացրել է, որ ռուսական հատուկ ծառայությունները Ղրիմի կամրջի մոտ ստեղծել են ծխածածկույթ։ Անցումն ինքը չի տուժել, շուտով կամրջով նորից կվերսկսվի երթեւեկությունը։
0Comments