Պետքարտուղար Բլինքենն է որոշում կայացնողը և միայն նա կարող է փոխել եղած քաղաքականությունը՝ կանգնեցնելու հայերի ցեղասպանությունը 2023-ին

Մանրամասներ

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շրջափակումը, տեղի բնակչության համար սննդի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն:

Այս մասին X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ գրառմանը կից հրապարակելով տեսաուղերձ, որում կոչ է անում մարդկանց օգնել ԼՂ հայերին՝ իրենց ձայնը հացնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:

«Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը չունեն ձայն և քաղաքակական ներկայացվածություն։ Դուք կարող եք օգնել նրանց՝ տալով ձեր ձայնն ու ու ներկայացվածությունը, ինչը կօգնի նրանց հասնել պետքարտուղար Բլինքենին։ Նա է որոշում կայացնողը և միայն նա կարող է փոխել եղած քաղաքականությունը՝ կանգնեցնելու հայերի ցեղասպանությունը 2023-ին», - ասված է տեսաուղերձում։

Հատկանշական է, որ իր գրառման մեջ Օկամպոն նշել է հայկակնան արմատներով ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին ու Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանին։