«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացել է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարող հեղափոխական իշխանությունները վերջերս կալանքից ազատել են մի քանի «օրենքով գողերի», որպեսզի նրանք Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի համար աշխատեն:
Քրեական աստիճանակարգով ամենաբարձր տիտղոսն ունեցող «օրենքով գողերի» մեջ, սակայն, ներքին անհասկացվածություն կա այս թեմայով:
Երբ 2018 թվականին Հյուսիսային պողոտայում վիճաբանություն էր եղել նրանց մեծ խմբի միջև, քրեական աստիճանակարգում բարձր տեղ զբաղեցնողները միմյանց խոստացել են, որ այլևս քաղաքական որեւէ գործընթացի, որևէ ընտրության չեն մասնակցի:
Եվ հիմա «գողականների աշխարհում» քննարկումներ են. եթե պետք է կանգնել որևէ թեկնածուի կողքին, սատարել որևէ մեկին, նա չի կարող լինել իշխանության թիմից:
Մանրամասները՝ թերթի համարում:
0Comments