«Առաջիկա օրերին պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը». Բաբաջանյան

Մանրամասներ

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «Առաջիկա օրերին ԱՄՆ-ը միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում, հավանաբար Բուլղարիայում, պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը:

Նախօրեին մեր հայրենակից Վագիֆ Խաչատուրյանի առևանգումը ռուս-ադրբեջանական համատեղ օպերացիա է, որի նպատակն է երկրորդ անգամ խափանել ԱՄՆ միջնորդությամբ որևէ ուղիղ շփում, խոսակցություն, երկխոսություն Ստեփանակերտի և Բաքվի միջև:

Հույս ունեմ, որ Ստեփանակերտը հասկանում է իր քայլերի, գործողությունների ճակատագրականությունը, և այս հարցում կգործի գերագույն պատասխանատվությամբ:

Ամերիկյան միջնորդությամբ այս կարևոր հանդիպման մերժող կողմը Արցախը չպետք է լինի»:

Արման Բաբաջանյան