Twitter-ի սեփականատեր, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը կրկին դարձել է Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջինը։
Forbes-ը նրա կարողությունը գնահատել է 242․4 միլիարդ դոլար, իսկ LVMH Moët Hennessy Louis Vuitton հոլդինգի ղեկավար Բեռնար Առնոն երկրորդն է 234․6 մլրդ դոլարով։
Բեռնար Առնոն 2․8 միլիարդ դոլար է կորցրել։ Մասկի կարողությունն աճել է 5․9 մլրդ դոլարով։
3-րդ տեղում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է, որի կարողությունը գնահատվում է 151․5 միլիարդ դոլար։ Նա կորցրել է 1․2 մլրդ դոլար։
0Comments