«Պատրոն Դավոն» ազատության մեջ է

Մանրամասներ

«Պարոն Գալստյանն ազատության մեջ է։

Գրավը վճարվել է, այս պահին ազատության մեջ է»,- «Առավոտ»-ի հետ զրույցում տեղեկացրել է Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը։

Հիշեցնենք՝ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը (մականունը՝ «Պատրոն Դավո») որպես մեղադրյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով։