«Այս պահի դրությամբ՝ հատել ենք 25 000 մասնակիցների սահմանը. Երևան՝ 14 915 մասնակից, մարզեր՝ 9 630 մասնակից ու էլեկտրոնային ստորագրության տեսքով՝ 455 մասնակից:
Սա հրաշալի արդյունք է»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
«Սիրելինե՛րս, կանգ մի առեք, գտեք ձեզ պես ևս մեկ մարդ, որը դեռևս չի մասնակցել:
Խոսեք նրա հետ, ձեռքից բռնեք, տարեք քվեարկության տեղամաս:
Պետք է արագ կրկնապատկենք մասնակիցների թիվը»,- շարունակեց Չալաբյանը:
«ՀայաՔվե» նախաձեռնության հեղինակներն առաջարկում են Քրեական օրենսգրքում լրացում կատարել և Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանել՝ 10-ից 15 տարվա ազատազրկում։
Նրանք Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով ստորագրահավաք են իրականացնում։
0Comments