Պարեկները Պտղավանում Դեղձավանցու մեքենանյում 280 լիտր ավտոմեքենայի շարժիչի յուղ են հայտնաբերել․ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել

Մանրամասները՝ տեսանյութում

Տավուշի մարզի պարեկները Պտղավան գյուղի տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են Դեղձավան գյուղի բնակիչներից մեկին պատկանող մեքենան՝ ակնհայտ բեռնված վիճակում։

Մեքենայում 280 լիտր տրանսպորտային միջոցների շարժիչի համար նախատեսված յուղ կար, որի վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Մեքենան տեղափոխվել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։

Մանրամասները՝ տեսանյութում։