«Հայ տղերքը փչացած կյանքով ապրում են, բայց սուրբ աղջիկ են ուզում». Շպռոտ

Մանրամասներ

«Ապրել եմ ազատ կյանքով, այսինքն՝ ունեցել եմ բոյֆրենդ ու ապրել եմ նրա հետ՝ ինչպես ամուսնու հետ կապրեի:

Համարում եմ, որ դա շատ վատ բան է. ընտանիքի արժեքն ընկնում է:

Որ ասում եմ՝ ազատ կյանքով եմ ապրել, դա է եղել»,- LIFEROOM-ի եթերում ասել է երգչուհի Շպռոտը՝ խոսելով անձնական կյանքի մասին:

Նրա խոսքով՝ եթե աղջիկն ազատ կյանքով է ապրում, նրա հետ երբեք չեն ամուսնանա. «Մեր հայ տղամարդիկ թասիբով են, ուզում են մաքուր աղջկա հետ ամուսնանալ:

Ընենց չի, որ մեր հայ տղերքը սրբեր են, մի հատ էլ սուրբ են ուզում. մեր հայ տղերքը փչացած կյանքով ապրում են, բայց սուրբ են ուզում»:

Անդրադառնալով մայրանալու ցանկությանը՝ երգչուհին նշել է. «Վախենում եմ, որ էդպես էլ ցանկություն կմնա, բայց Աստծո կամքը թող լինի:

Կուզեմ երեխա ունենալ, երեխաս հայր ունենա. ընտանիք եմ ուզում...»: