Իմ անունից ինֆորմացիա է տարածվում, ինչը չի համապատասխանում իրականությանը․ Արմեն Փամբուխչյան

Մանրամասներ

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՜ գործընկերներ, քաղաքացիներ

Իմ անունից նման բովանդակության տարատեսակ ինֆորմացիա է տարածվում տարբեր հարթակներում, ինչը չի համապատասխանում իրականությանը:

Խնդրում եմ հանդիպելու պարագայում նմանօրինակ էջերը զերծ մնալ ցանկացած գործողությունից՝ զեղծարարների թակարդը չընկնելու համար:

Հարգելի՜ լրագրողներ,

այս տեղեկատվությունը կարող եք ընդունել ի գիտություն»: