Ռուսաստանի Բելգորոդի նահանգի վեց քաղաքային շրջան ռմբակոծվել է Ուկրաինայի ԶՈՒ կողմից

Մանրամասներ

ՌԴ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը տեղեկացրել է անցած օրվա ընթացքում ուկրաինական կողմից նահանգի վեց վարչական տարածքների վրա հարվածների մասին, տուժածներ չկան, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

«Բելգորոդի նահանգում անցած օրվա ընթացքում 17 հրետանային արկ է արձակվել Սոլնցևկա, 11 հրետանային արկ՝ Կրասնի Խուտորի, 3-ը՝ Նաումովկա և 2-ը Ժուրավլյովկա գյուղերի վրա։ Շչետինովկա գյուղի վրա հակառակորդը նռնակ է նետեել ԱԹՍ-ից»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում։

Նահանգի ղեկավարը նշել է, որ Բելգորոդի շրջանում գնդակոծությունների հետևանքով ավերածություններ չկան։

Բորիսովկայի շրջանում ականանետից ռմբակոծվել է Բոգուն-Գորոդոկ գյուղի ծայրամասը, չորս հարված է եղել։ Ավերածություններ չկան։

Վալույկիի քաղաքային շրջանում երեք հրետանային արկ է արձակվել Վերիգովկա գյուղի ուղղությամբ։ Ավերածություններ չկան։ Նովոպետրովկա գյուղում հակառակորդը երեք պայթուցիկ սարք է գցել անօդաչուներից։ Տրանսպորտային երկու միջոց է վնասվել։

Վոլոկոնովկայի շրջանում ականանետից և հրետանուց գնդակոծվել է Ստարի  խուտորը և Տիշանկա գյուղը, բնակավայրերի վրա համապատասխանաբար 29 և 7 հարված է եղել։ Վնասվել է էլեկրահաղորդման գիծը։

Գրայվորոնի քաղաքային շրջանում ականանետային երեք արկ է արձակվել Դրոնովկա գյուղի ծայրամասին։ Բեզիմենկո գյուղի մոտ հակառակորդն անօդաչուից նռնակ է նետել։ Ավերածություններ չկան։

Շեբեկինոյի քաղաքային շրջանում ականանետից գնդակոծվել է Բելյանկա գյուղը․ 16 հարված է եղել։ Վնասվել է գյուղտնտեսության երկու օբյեկտ։ Ականանետային վեց ական է արձակվել Կալինինի ավանի, չորսը՝  Մուրոմ գյուղի, չորսը՝ Պանկով խուտորի, երեքը՝ Լենինյան ավանի, երեքը՝ Նովայա Տավոլժանկա գյուղի և երեքը՝ Մուխին խուտորի ուղղությամբ։ Նշված բնակավայրերում ավերածություններ չկան։

Ըստ Գլադկովի, Ուկրաինայի ԶՈՒ հարձակումներին ենթարկված բնակավայրերից ոչ մեկում տուժածներ չկան։