4 արծաթ, մեկ բրոնզ. հայ պատանի ըմբիշների նվաճումները Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Մանրամասներ

Ալբանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այսօր առաջին մեդալներն են խաղարկել ազատ ոճայինները։

Եզրափակիչ մտած հայ չորս ըմբիշները՝ 48 կգ քաշային Արման Հարությունյանը, 55 կգ քաշային Սամվել Գևորգյանը, 80 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը և 110 կգ քաշային Հենրիկ Հայկյանը, ավաղ, պարտություն են կրել և բավարարվել արծաթե մեդալով։

65 կգ քաշային Վլադիմիր Ազարյանը 3-րդ տեղի համար մարտում 10:6 հաշվով հաղթել է վրացի մրցակցին և նվաճել բրոնզե մեդալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մեր 5 ըմբիշներն էլ տարել են միայն հաղթանակներ և դուրս են եկել կիսաեզրափակիչ։

Վաղը Հայաստանից հանդես կգան երեք հոգի, որից երկուսը՝ եզրափակիչում: