Ուկրաինայի գլխավոր ռաբբի Մոշե Ռեուվեն Ազմանը պատասխանել է Պուտինին, ով Զելենսկիին անվանել է «խայտառակություն հրեա ժողովրդի համար»։
УНИАН-ի փոխանցմամբ՝ Մոշե Ռեուվեն Ասմանն ասել է, որ ամբողջ աշխարհը հպարտանում է Ուկրաինայի նախագահով։
«Անձամբ կարող եմ ասել, որ հպարտ եմ նախագահ Զելենսկիով, որ նա չի փախել և ամեն ինչ անում է ուկրաինացի ժողովրդին օգնելու համար։ Եվ ոչ միայն ես։
Կարծում եմ՝ ողջ աշխարհը հպարտանում է նրանով»,- ասել է նա։
0Comments