ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օրինական իրավունք ունի գաղտնի փաստաթղթեր պահել։ Թրամփը խոսել է իր կողմնակիցների հետ Նյու Ջերսիում, երբ Մայամիում նրան մեղադրանք է առաջադրվել գաղտնի փաստաթղթերի պահման գործով:
«Լրտեսության մասին ակտի համաձայն՝ ԱՄՆ նախկին նախագահի դեմ մեղադրանքները, որով ինձ 400 տարվա ազատազրկում է սպառնում իմ սեփական գրառումները պահելու համար, և ինչն արել է գրեթե ամեն նախագահ, երբևէ եղած ամենասարսափելի և արատավոր գործերից մեկն է։
Լրտեսության մասին օրենքը օգտագործվել է դավաճաններին ու լրտեսներին պատժելու համար և կապ չունի նախկին նախագահի հետ, ով օրինական կերպով պահել է իր փաստաթղթերը։
Լրտեսության մասին օրենքը չէ, որ վերաբերում է նախագահին, այլ նախագահի արձանագրությունների մասին օրենքը, որը չի հիշատակվել այս ծիծաղելի 44 էջանոց մեղադրական եզրակացության մեջ:
Նախագահի արձանագրությունների մասին օրենքի համաձայն, որը քաղաքացիական է, ոչ թե քրեական, ես իրավունք ունեի պահել այդ փաստաթղթերը»,- ասել է Թրամփը։
0Comments