Երասխում այսօր վիրավորվածներն ազգությամբ հնդիկ են

Մանրամասներ

Ադրբեջանական զինված ուժերի  կրակոցից վիրավորում  ստացած օտարերկրյա քաղաքացիներն ազգությամբ հնդիկներ են։ Նրանք այս պահին բժշկական օգնություն են ստանում Արարատի բժշկական կենտրոնում։

Այս մասին Tert.am-ին հայտնել է բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը։

 Նրա խոսքով՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։

«Մեկը կրծքավանդակի շրջանում է վնասվածք ստացել, մյուսը՝ ուսահոդի շրջանում։ Վիրահատվել են»,- մանրամասնեց տնօրենը։

Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող գործարանի ուղղությամբ։ Երեկ նույնպես կրակոցներ են հնչել Երասխի ուղղությամբ, վնասվել էր ավտոմեքենա և քաղաքացիական օբյեկտ։