«Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը 13 տարվա մեջ առաջին անգամ ներկա է եղել թիմի պաշտոնական խաղին։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, արաբ շեյխը ներկա է եղել Ստամբուլում կայանացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։ Նա վերջին անգամ «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական հանդիպմանը ներկա է եղել 2010 թվականին, երբ թիմը Պրեմիեր լիգայում 3:0 հաշվով հաղթել էր «Լիվերպուլին»:
Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը գնել է «Մանչեսթեր Սիթին» 2008 թվականին։
0Comments